կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-26 14:33
Հասարակություն

Իշխանությունները նախընտրում են լրատվամիջոցներին պատժելու ճանապարհով գնալ. Աղասի Ենոքյան

Իշխանությունները նախընտրում են լրատվամիջոցներին պատժելու ճանապարհով գնալ. Աղասի Ենոքյան

Նախկինում քաղաքական գործիչները, գործարարները փորձում էին իրենց մասին հրապարակումներից հետո գործը դատարան չհասցնել, որովհետև, եթե անկախ հանգամանքից, տվյալ մարդը մեղավոր է, թե` ոչ, եթե  նրա անունն ինչ-որ սկանդալի մեջ շոշափվում է, խուսափում են այդ ամենից: Իսկ հիմա փոխվարչապետ Տիգրան Ավինյանը դատի է տվել Politik.am կայքին այն բանի համար, որ լրատվականը գրել էր` փոխվարչապետը աշխատավայրում  մարիխուանա է օգտագործում: Ճիշտ է` Ավինյանը դատը շահեց, բայց նախադեպը ցույց տվեց, որ քաղաքական գործիչներն իրենց վատ չեն զգում, որ իրենց անունը շոշափվում է: Սա «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանի տեսակետն է հարցի վերաբերյալ,  թե  ինչպիսի՞ն են այսօր լրատվամիջոցներ-պաշտոնյաներ հարաբերությունները իրավական հարթությունում:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա հիշեց` նախկինում, երբ ինչ-որ պաշտոնյայի մասին մամուլը գրում էր, որ, ենթադրենք, նա ճոխ ավտոմեքենա է գնել, այդ մարդը համապատասխան փաստաթղթերը հանում ու հրապարակում էր` ապացուցելու համար, որ ավտոմեքենան գնել են շատ ավելի վաղ, քան պաշտոնի նշանակվելը:

Ենոքյանը հստակեցրեց, որ լրատվամիջոցի հետ պայմանավորվելու շատ այլ ձևեր կան, քան դատարան գնալը, բայց այսօր իշխանությունները նախընտրում են պատժելու ճանապարհով գնալ, թեև դրական միտում էլ կա դրա մեջ. դատարանները կարող են բացահայտել ճշմարտությունը: