|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց տարկետման իրավունք տալ ֆուտբոլի ազգային հավաքականի 13 անդամների:
Որոշման համաձայն` մինչև 2019 թվականի ամառային զորակոչը տարկետման իրավունք կստանան Դավիդ Սերգոյի Մարիկյանը, Հայկ Տիգրանի Ղազարյանը, Սարգիս Վաչագանի Ադամյանը, իսկ մինչև 2019-ի ձմեռային զորակոչը՝ Էդուարդ Նասիբի Թաթոյանը, մինչև 2020 թվականի ձմեռային զորակոչը՝ Դավիթ Ռուդոլֆի Արշակյանը:
Մինչև 2021 թվականի ամառային զորակոչը տարկետման իրավունք ստացավ 5 ֆուտբոլիստ՝ Արշակ Ռաֆաելի Կորյանը, Արմեն Արամի Մանուչարյանը, Էդգար Զավենի Բաղումյանը,Դավիթ Արմենի Գիզգիզյանը, Էդգար Արմենի Հարությունյանը:
Մինչև 2021-ի ձմեռային զորակոչը տարկետման իրավունք տրվեց Ռոբերտ Մելիքի Դարբինյանին, Անդրեյ Վլադիմիրի Շահգելդյանինը և Գոռ Արթուրի Աղբալյանին: