|
Փոխարժեքներ
30 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 416.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6098 |
| GBP | ⚊ | £ 486.75 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
«Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի թեկնածուներից մեկի անունը:
Նա արգենտինական «Արսենալ» ակումբի գլխավոր մարզիչ Գուստավո Ալֆարոն է, դեկտեմբերին պետք է ժամանի Երեւան: Նրա առջեւ դրվելու է 2016թ. Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարի ուղեգիր նվաճելու խնդիր:
Մարզիչը 2007-ին «Արսենալի» հետ նվաճել է Հարավային Ամերիկայի գավաթը (Copa Sudamericana), իսկ 2012-ին՝ Արգենտինայի առաջնության ոսկե մեդալը: 51-ամյա արգենտինացին մարզչական կարիերան սկսել է 90-ականներին արգենտինական «Աթլետիկո Ռաֆաելա» ակումբում, որի կազմում էլ ավարտել էր ֆուտբոլիստի կարիերան: