կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-28 21:16
Սպորտ

Հայտնի է, թե ով է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի մարզիչը

Հայտնի է, թե ով է ֆուտբոլի Հայաստանի  ազգային հավաքականի մարզիչը

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նոր մարզիչը 62-ամյա շվեյցարացի Բեռնար Շալանդն է: Այդ մասին «Արմենիա» հեռուստաընկերության «Ֆուտբոլի ժամը» հաղորդման ժամանակ հայտնեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը:

 

Նրա խոսքով՝ ֆեդերացիան չի ուշացել նոր մարզչի նշանակման հարցում:

 

2001-2007 թվականներին Շալանդն աշխատել է Շվեյցարիայի երիտասարդական հավաքականում: 2007-ին «Ցյուրիխի» գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինել է Լյուսեն Ֆավրեին: 2009-ին «Ցյուրիխը» նրա ղեկավարությամբ դարձել է երկրի չեմպիոն, իսկ 2011-ին, լինելով «Սյոն»-ի ղեկին, նվաճել է  Շվեյցարիայի գավաթը: Վերջին ակումբը եղել է  «Յանգ Բոյզ»-ը: