|
Փոխարժեքներ
29 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների Դեմոկրատական կուսակցության անդամ Կարո Փայլանը Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչ Ֆաթիհ Թերիմի վերաբերյալ հարց է ուղղել սպորտի նորանշանակ նախարար Օսման Աշքըն Բաքին:
Ըստ Evrensel-ի՝ Փայլանը պարզաբանում է պահանջել նախարարից՝ Թերիմի, նրա փեսաների և թիկնապահների մասնակցությամբ խուլիգանության վերաբերյալ տեղեկությունների մասին:
Համաձայն շրջանառվող տեղեկությունների՝ Թերիմը դեռևս անհայտ պատճառներով ռեստորանում ծեծել է մատուցողների, ինչից հետո հրավիրել է մամուլի ասուլիս ու հայտարարել, որ արել է հարկ եղածն ու չի ափսոսում իր արածի համար:
Փայլանը իր գրավոր դիմումի մեջ հարց է ուղղել, թե արդյո՞ք Թերիմին պաշտոնից ազատելու համար ինչ-որ քայլեր կձեռնարկվեն, թ՞ե ոչ: