|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Աշխարհի 2014-ի առաջնության ընտրական փուլի` Չեխիա-Հայաստան հանդիպումը, մանավանդ` հանդիպման վերջին րոպեներին Գևորգ Ղազարյանի խփած հաղթական գոլը դեռ երկար ժամանակ կմնան հայ երկրպագուների հիշողության մեջ:
Բերկրանքի պահ, ցնծություն, ուրախություն: Հայ երկրպագուները խենթացած տոնում էին հաղթանակը` տանը, դրսում, մարզադաշտում: Իսկ տեսանյութի մեր հերոսին հանգիստ կարելի է անվանել հավաքականի ամենախենթ երկրպագու:
Հայաստանի հավաքականի այս խենթ երկրպագուի անունը Լևոն է, ում ցնծությունը թաքնված տեսախցիկով նկարահանել է եղբորորդին ու տեղադրել համացանցում: Տեսանյութը` ստորև: