կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-30 08:26
Հասարակություն

Պարտադիր զորակոչից տարկետման իրավունք է ստացել դատավոր Ռուբեն Ներսիսյանի որդին

Պարտադիր զորակոչից տարկետման իրավունք է ստացել դատավոր Ռուբեն Ներսիսյանի որդին

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «ՀՀ կառավարությունը իր երեկվա նիստում որոշում կայացրեց պարտադիր զորակոչից մինչև 2019 թվականը տարկետում տրամադրել Դավիթ Ռուբենի Ներսիսյանին: Վերջինս յուրահատուկ համբավ ունեցող դատավոր Ռուբեն Ներսիսյանի որդին է:

 

Դավիթ Ներսիսյանին տարկետում տալու միջնորդությամբ հանդես է եկել ՀՀ Կենտրոնական բանկի նախագահը կանխատեսելով, որ 18-ամյա այդ երիտասարդը ապագայում դառնալու է փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի հզոր մասնագետ: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ Դավիթ Ներսիսյանը փողերի դեմ պայքարողի մասնագիտությունը ձեռք է բերելու այդ ոլորտի հետ որևէ առնչություն չունեցող Մոսկվայի միջուկային ֆիզիկայի հետազոտական համալսարանում (կարճ անվանումը՝ «ՄԻՖԻ»):

 

Նկատենք. որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ռուբեն Ներսիսյանը քաղաքական բնույթի բազմաթիվ դատավարություններ է անցկացրել, մասնավորապես՝ 2000 թվականին Արկադի Վարդանյանին կալանավորելու սանկցիաներ էր տալիս, հետագայում մերժում էր Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացրած հայցերը և այլն»։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։