Աղքատության մակարդակն այսքան շուտ չի կրճատվի. լրագրողների հետ ճեպազրույցում ասաց արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը` պատասխանելով լրագրողի դիտարկմանը, թե իշխանափոխությունից հետո` այս ամիսների ընթացքում, աղքատության մակարդակն այդպես էլ չի նվազել:
Ցոլակյանը ժողովրդական խոսքը մեջբերեց. «Ասում են՝ աղքատն ինչքան ուզում է հարստանա, վրայից աղքատի հոտ է գալիս 10-20 տարի, հարուստն ինչքան աղքատանա՝ 130-120 տարի հարուստի հոտ է գալիս»։ Աղքատը հիմա աղքատ է մնացել, որովհետև ամեն ինչ շատ արագ չի լինում»:
Փրկարարների ցածր աշխատավարձերի հետ կապված էլ նախարարը նշեց, որ քննարկումներ պետք է լինեն։