կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-25 18:25
Արցախ

Արցախում 2018թ. ընթացքում միջինացված գնաճը կազմել է 1.8 տոկոս. ԱՀ ֆինանսների նախարար

Արցախում  2018թ. ընթացքում միջինացված գնաճը կազմել է 1.8 տոկոս. ԱՀ ֆինանսների նախարար

Հունվարի 25-ին կայացել է Արցախի Հանրապետության ֆինանսերի նախարար Արթուր Հարությունյանի մամլո ասուլիսը: Նախարարը նախ ներկայացրել է 2018թ. նախարարության կատարած աշխատանքները՝ ֆինանական, հարկային, օրենսդրական, հանրային իրազեկման և այլ ոլորտներում:

«Բյուջեի սեփական եկամուտները ծրագրվել են 54.7 մլրդ դրամի չափով, այսինքն` աճը 2018 թվականի համար ծրագրված եկամուտների նկատմամբ կկազմի 3.2 տոկոս: Միջպետական վարկի չափը 2019 թվականին կկազմի 57.8 մլրդ դրամ»,- 2019թ. բյուջեի մասին նշել է Ա. Հարությունյանը՝ ավելացնելով, որ պետական բյուջեի ծախսերը նախատեսվել են 111.4 մլրդ դրամ` ապահովելով աճ` 4.6 տոկոսի չափով:

Անդրադառնալով գնաճին՝ նա նշել է, որ 2018թ. ընթացքում միջինացված գնաճը կազմել է 1.8 տոկոս:

Այնուհետև նախարարը պատասխանել է լրագրողների հարցերին, որոնք վերաբերում էին ԱՀ-ում պարգևավճարների չափին, գնաճին, հարկային ստուգումներին,  կուտակային կենսաթոշակի համակարգի ներդրմանը և այլն: