| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ արտակարգ ռեժիմով աշխատելու հորդորին:
«Արտակարգ ռեժիմը բառի բուն իմաստով նշանակում է, որ մենք պետք է շարունակենք աշխատել ոչ թե մեզ տրված ութ ժամը` օրական ռեժիմով, այլ աշխատելու ենք 10-12 ժամ՝ ներառյալ շաբաթ օրերը»,- ասաց նա:
Նախարարը հավելեց, որ կառավարությունը մի քանի անգամ է հայտարարել, որ շատ ավելի բարձր նշաձող է վերցրել, քան այլ հավասար պայմաններում կարող էր իրականացվել, դրա համար պարտավոր են աշխատել շատ ավելի երկար:
Լրագրողները հարցրեցին վերջերս նկատվող գնաճի մասին: Նախարարը նշեց, որ գնաճը պետք է հետ գա իր բնականոն մակարդակին, այսօրվա դրությամբ եղել է  դեֆլացիա, և նորմալ է, որ Հայաստանի տնտեսությունն ունենա  շուրջ չորս տոկսանոց գնաճ: Ըստ Արամյանի` դա կնպաստի  տնտեսական աճին: Նա նշեց, որ գնաճը  տնտեսագիտական կատեգորիա է, և շատ նորմալ է որ, միջնաժամկետում հետ գանք 4 տոկոսանոց թիրախին: Նախարարի խոսքով` գնաճի վրա ազդում են տարբեր ցուցանիշներ՝ արտաքին աշխարհից եկող բացասական ազդեցությունները և ներքին տնտեսությունում պահանջարկի շուկան:
 «Բնականաբար, Կենտրոնական բանկն իր ջանքերը պետք է ուղղի, որ գնաճը հետ բերի չորս տոկոսանոց թիրախային միջավայրի, ինչը անում է»,-ասաց նա:
Վարդան Արամյանը խոսեց նաև կապիտալ ծախսերի մեծացման անհրաժեշտության մասին և ասաց. «Մենք ծրագրից ավելի փորձելու ենք հարկեր հավաքել և դրանք վերաուղղել կապիտալ ծախսերի»: