Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Հայաստանում գնաճը բավականին ցածր է մնում. 12-ամսյա գնաճը, նոյեմբերի դրությամբ, կազմել է 1.8 տոկոս: Այս մասին ասել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը դեկտեմբերի 14-ին կայացած «Ֆիչ Ռեյթինգս»-ի երևանյան համաժողովում:
«Վերջին ամսվա՝ նոյեմբերի դրությամբ 12-ամսյա գնաճը 1.8 տոկոս է կազմում: Մենք հարցումներ ենք իրականացնում հանրության և ֆինանսական ինստիտուտների շրջանակում: Եվ եթե տարվա սկզբին՝ մինչև 3-րդ եռամսյակը, կային գնաճի արագացման որոշակի սպասումներ, ապա այսօր այդ սպասումները քիչ են՝ գնաճի զարգացումներից ելնելով: Գնաճը գտնվում է մեր կանխատեսման շրջանակում, տարին կավարտենք մեր թիրախի շրջանակներում»,- նշել է Երիցյանը: