|
Փոխարժեքներ
16 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Այսօր կառավարության նիստում ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության` 2018 թվականի պետական բյուջեի նախագիծը։ Ըստ փաստաթղթի` 2018 թվականի համախմբված բյուջեն կկազմի՝ եկամուտների գծով` 1,342.6 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումներից ստացվող մուտքերի), ծախսերի գծով՝ 1,499.5 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումների), 2018թ. դեֆիցիտը (պակասուրդը)՝ 156.9 մլրդ դրամ: Հաջորդ տարի, փաստորեն, ամեն ինչ ավելանում է՝ ծախս, եկամուտ, դեֆիցիտ:
Ըստ փաստաթղթի` կառավարությունը բարձրացրել է հաջորդ տարվա տնտեսական աճի ցուցանիշը՝ 3,2 փոխարեն 2018-ին կանխատեսվում է 4,5 տոկոս տնտեսական աճ: Մասնավորապես՝ կանխատեսվում է` արդյունաբերությունում՝ 6,5 տոկոս աճ, գյուղատնտեսության ոլորտում`4 տոկոս աճ: Կապիտալ ծախսերն ավելանում են, պաշտպանական ոլորտի ծախսերը` նույնպես, ավելացել է ֆինանսավորումը: Եկամուտները ծրագրվում է ավելացնել 100 մլրդ դրամով, որը կապահովվի հարկային եկամուտների հաշվին: Ծախսերն ավելի պահպանողական կլինեն: Պակասուրդը՝ 2,5 տոկոս ՀՆԱ-ի մեջ:
«Միջազգային կազմակերպությունները, այդ թվում` վարկանշող կազմակերպությունները աճող պարտքի ֆոնին պահպանել են մեր վարկանիշը, ընդ որում` հեռանկարը չեն էլ փոխել, բարձր են գնահատել բյուջետային քաղաքականությունը և միջնաժամկետ ծախսերի ծրագրերը»,- ասաց Վարդան Արամյանը՝ շնորհակալություն հայտնելով իր գործընկերներին՝ ընթացիկ ծախսերի մեջ ավելի զուսպ վարքագիծ դրսևորելու համար, ինչը հեշտ չէ։