Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՎՃռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող` ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի պաշտպանի բողոքը Խաչատուրովի նկատմամբ կալանավորումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ: Tert.am-ի հետ զրույցում պաշտպան Միհրան Պողոսյանը նշել է, որ Վճռաբեկ դատարանը հաշվի չի առել իրենց կողմից առաջ քաշված բազմաթիվ հարցերը` սկսած նրանից, որ կալանքը հնարավոր չէ թույլատրելի լինի, երբ առաջադրված մեղադրանքի հետ առնչությունը հաստատված չէ, ինչպես նաև Յուրի Խաչատուրովի դիվանագիտական անձեռնմխելիության, պաշտպանական իրավունքի խախտման հետ կապված հարցերը:
«Մենք Վճռաբեկ դատարանի հետ կապված նաև հարց էինք բարձացրել այն մասին, ՀՔԾ պետի և ԱԱԾ տնօրենի գաղտնազերծված խոսակցություններից ակնհայտ է, որ Յուրի Խաչատուրովին կալանավորելը չի հետապնդել իրավական նպատակ, այլ ունեցել է ոչ իրավական նպատակ, եղել է որոշ անձանց ցանկությունների արդյունք և ապօրինի նպատակներին հասնելու միջոց, մասնավորապես ակնհայտ էր, որ խոսակցության մեջ նշում էին` թողեք կալանավորվի, հետո կխոսի, այսինքն` կալանքը հետապնդում էր խոսելու նպատակ: Վճռաբեկ դատարանը այս հարցին ևս ուշադրություն չէր դարձրել, ստանդարտ, շաբլոնային որոշում էր, ինչը խոսում է այն մասին, որ հերթական անգամ խուսափել են արդարդատությանը նպաստող ակտ կայացնելուց »,-նշել է նա:
Միհրան Պողոսյանն ասել է, որ այսպիսի պայմաններում արդարադատությունը ստիպված կլինեն փնտրել ՄԻԵԴ –ում:
«Ակնհայտ է, որ առնվազն կալանքի որոշման ոչ իրավաչափ լինելը, կլասիկ երևում է: Հայաստանյան ատյանները սպառված են արդեն, կդիմենք ՄԻԵԴ»,- շեշտեց նա:
Յուրի Խաչատուրովի նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց՝ 5 մլն գրավ։ Նրա կալանավորումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ դատարանի որոշումը պաշտպանական կողմը բողոքարկել էր Վերաքննիչ դատարանում։ Դատարանը, սակայն, մերժել էր բողոքը, ինչից հետո բողոք էր ներկայացվել Վճռաբեկ դատարան: