Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հոկտեմբերի 27-ին «Եռաբլուր» պանթեոն են այցելել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, Երկրապահ կամավորականների միության նախագահ Մանվել Գրիգորյանը, մի շարք բարձրաստիճան զինվորականներ, պաշտոնյաներ, Վազգեն Սարգսյանի մարտական ընկերները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ազատամարտիկներ: Այս մասին տեղեկացնում են պաշտպանության նախարարությունից:
«Վաղ առավոտից «Եռաբլուր» զինվորական պանթեոնը մարդաշատ էր: Բազմաթիվ մարդիկ եկել էին հարգանքի տուրքը մատուցելու աննախադեպ ոճրագործության զոհ դարձած ականավոր ռազմական ու քաղաքական գործիչ, սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին, ինչպես նաև ևս մեկ անգամ ոգեկոչելու այն հայորդիների հիշատակը, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին հանուն Հայաստանի և Արցախի անկախության ու ազատության: Ներկաները ծաղիկներ և ծաղկեպսակներ են դրել սպարապետ Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկ Օզանյանի շիրիմներին, Անհայտ կորածների հիշատակը հավերժացնող և «Բերդապար» հուշակոթողներին:
1999 թվականի հոկտեմբերի քսանյոթի ոճրագործությունից անցել է 15 տարի: Ինչ խոսք, դեռ երկար տարիներ մարդկանց հիշողության մեջ կմնան հոկտեմբերյան դաժան իրադարձությունները: Անմահ է ոճրագործության զոհերի հիշատակը, անմահ է նրանց հայրենանվեր գործը»,- ասված է հաղորդագրության մեջ: