|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց որոշում Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովին կալանավորելու միջնորդության վերաբերյալ:
Լրագրողների հետ զրույցում Խաչատուրովի փաստաբան Պողոսյանը նշեց, որ Խաչատուրովի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց գրավը ճանաչվել է թույլատրելի: Նա չհրապարակեց գրավի չափը: «Ահռելի գումար չէ, ընդունելի, սովորական գրավ է, մոտավորապես մինչև 5 միլիոն դրամի սահմաններում»,- ասաց Խաչատուրովի փաստաբանը: Մինչև գրավի վճարումը Խաչատուրովը կմնա կալանքի տակ:
Հիշեցնենք, որ Յուրի Խաչատուրովին երեկ մեղադրանք է առաջադրվել Հ Հ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով (սահմանադրական կարգը տապալելը): Նա սույն գործով հարցաքննվել է մեղադրյալի կարգավիճակով: