Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, պաշտոնանկությունները դեռ շարունակվելու են: Մեր հավաստի աղբյուրների համաձայն` շարունակվելու են ինչպես ուժային կառույցների, այնպես էլ սոցիալական ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնանկությունները եւ մեկ այլ պաշտոնում նշանակումները, իսկ ձեւերը մի քանիսն են:
Իշխանությունները որոշել են լուծել նաեւ գերատեսչություններում առկա հակասությունները եւ երկվությունների խնդիրը: Այս համատեքստում էլ, մեր հավաստի աղբյուրների համաձայն, առաջիկայում որոշվելու է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի հարցը: Տեղեկացնենք, որ երկար ժամանակ է` ինչ պաշտպանություն նախարարությունում շարունակվում է Սեյրան Օհանյան-Յուրի Խաչատուրով հակամարտությունը:
Մոտ օրերս կհանգուցալուծվի նաեւ վարչապետի և ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի միջև տարիներ շարունակվող հակադրությունը: Նշենք, որ Գագիկ Խաչատրյանի դեմ ՊԵԿ-ում իր իսկ տեղակալների մակարդակով պարբերաբար խնդիրներ էին ստեղծվում:
Ստացվում է, որ նախադեպը շարունակություն կունենա։ ՀՀ նախագահի աշխատակազմի արդեն նախկին ղեկավար Կարեն Կարապետյանի պաշտոնանկությունից դեռ շատ առաջ խոսակցություններ շրջանառվեցին այն մասին, որ Կարեն Կարապետյանի եւ իր իսկ երիտասարդ տեղակալների միջեւ առկա են անհարթելի խնդիրներ: Հակասությունն այն ժամանակ ևս ավարտվեց հրաժարականով։
Դե, ինչպես ասում են, ախորժակը ուտելիս է բացվում...