կարևոր
1966 դիտում, 2 ժամ առաջ - 2025-05-06 13:37
Քաղաքական

Խորհուրդ եմ տալիս չդառնալ ոմանց քաղաքական էգոն բավարարող գործիք․ Ռուբեն Հակոբյանը՝ Էդգար Ղազարյանին

Խորհուրդ եմ տալիս չդառնալ ոմանց քաղաքական էգոն բավարարող գործիք․ Ռուբեն Հակոբյանը՝ Էդգար Ղազարյանին

ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքագետ Ռուբեն Հակոբյանը գրում է․

«Էդգար, վերջին գրառմանբ, վերլուծելով իմպիչմենտին առնչվող հարցերը, իմ գնահատականն էի տվել այդ գործընթացին, նաեւ համոզմունք հայտնել, որ չեմ կասկածում նախաձեռնության հեղինակ Էդգար Ղազարյանի անկեղծությանը։ Բայց կարդալով դրանից ժամեր հետո քո վերջին գրառումը, որ «…տպավորություն ունեմ, որ իմպիչմենտի դեմ հանդես եկող գործիչներն անհանգիստ են ոչ թե դրա տապալումից, այլ` հաջողությունից», խոստովանեմ՝ ընդունեցի, որ քեզ տված գնահատականի հարցում իսկապես սխալվել եմ, ինչին իրենց անհամաձայնությունն էին հայտնել նաեւ ֆբ-յան մի շարք ընկերներ։ Ըստ քո այդ դիտարկման, պարզվում է, որ ինձ անհանգստացնում է ոչ թե գործընթացի տապալումը, այլ ազգակործանին իմպիչմենտ հայտնելու հաջողությունը…

Դրանով դու անվերապահ ապացուցում ես, որ այս գործընթացը սողացող ֆարս է, որի միակ նպատակն իսկապես այն է, ինչին անդրադարձել եմ իմ գրարմամբ (գրառումը՝ մեկնաբանություններում): Այժմ ավելի քան համոզված եմ, որ այս հոգեխանգարված պատուհասին անվստահություն հայտնելու ավատյուրան միանշանակ տապալվելու է եւ չեն արդարանալու այս աճպարարության վրա ձեռքերը տաքացնող ՏԵՐԵՐԻ նենգ ակնկալիքները։ Նաեւ, որպես լուսահոգի հայրիկիդ հետ ՀՀ ԳԽ-ում նախկին գործընկեր, բարեկամաբար խորհուրդ եմ տալիս՝ փորձիր չդառնալ ոմանց քաղաքական էգոն բավարարող գործիք եւ համեստ պահվածք որդեգրել։

Առողջ եղիր»։