Փոխարժեքներ
16 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.51 |
EUR | ⚊ | € 414.95 |
RUB | ⚊ | ₽ 4.3582 |
GBP | ⚊ | £ 498.65 |
GEL | ⚊ | ₾ 140.05 |
ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի խոսքը ՀՅԴ 33-րդ Ընդհանուր Ժողովի բացման ժամանակ
Ժողովը կայանում է երկու հատկանշական զուգակցությամբ: Նախ` ՀՅԴ հերթական Ընդհանուր Ժողովը գումարվում է խիստ պատասխանատու ժամանակահատվածում, և ապա` Դաշնակցության 128 տարվա պատմության ընթացքում այն առաջին անգամ է, որ տեղի է ունենում ազատագրված Արցախում: Երկու առումներով ոչ միայն ժողովի ընթացքը, այլ նաև արդյունքը, որդեգրած քաղաքական գիծն ու ռազմավարությունը լինելու են պարտավորեցնող և ուղենշող:
Ժողովի մանսակիցներին մաղթում եմ բեղմնավոր աշխատանք՝ հուսալով, որ Դաշնակցության հերթական ժողովն իր ավարտին ամրության և վճռականության նոր նիշ կունենա, որոշումների ու բանաձևերի այնպիսի փաթեթ, որն ուղեցույց կդառնա առաջիկա տարիների համար, կորդեգրի այնպիսի քաղաքական ուղեգիծ, որով կերաշխավորվի մեր զույգ պետությունների ներքին ամրությունը և արտաքին մարտահրավերներին դիմակայելու ունակությունը:
Առիթից օգտվելով` ուզում եմ հայտարարել, որ 2019թ. ապրիլին լրանում է Դաշնակցության` Արցախ վերադարձի 30-ամյակը: Կանգնած լինելով Արցախի ազատագրման և արցախահայ պետականության վերականգնման ակունքներում` անցած 30 տարիներին Դաշնակցության աշխարհասփյուռ ընտանիքն իր ներուժի զգալի մասը, թե' ֆիզիկական, թե' բարոյական առումով, ներդրել է Արցախում:
Կյանքում իրողություն է դարձել «Դաշնակցությունն ու Արցախը բնական դաշնակիցներ են» կարգախոսը: Մենք լիարժեք գիտակցում ենք, որ Արցախի հաղթանակը մեր հաջողությունների միայն մի փոքր մասնիկն է: Մենք հարատև պայքարի գաղափարակիրներն ենք:
Ուրեմն առաջ դեպի նոր հաղթանակներ, առաջ դեպի Ազատ, Անկախ, Միացյալ, ընկերվարական ու ժողովրդավարական Հայաստանի կերտում: