|
Փոխարժեքներ
07 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 370 |
| EUR | ⚊ | € 436.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.934 |
| GBP | ⚊ | £ 504.57 |
| GEL | ⚊ | ₾ 137.79 |
Երևանում ընթանում էր ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային խորհրդի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 39-րդ նիստը՝ «Մեծ հաղթանակի 80-ամյակը. միասնություն պատմական հիշողության պաշտպանության գործում ապագա սերունդների համար» խորագրով։ Այն վարում էին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։
Նշենք, որ Երևանում անցկացվում է նաև հայ-ռուսական միջտարածաշրջանային հոբելյանական10-րդ համաժողովը՝ հումանիտար համագործակցության և մշակութային փոխանակման շուրջ։ Քննարկման թեմաներն են համատեղ մշակութային նախագծերի իրականացում, ստեղծագործական կոլեկտիվների փոխադարձ այցեր, մասնակցություն փառատոներին և ուսանողների ու աշակերտների փոխանակման ծրագերին։
Համաժողովի բացման իրն խոսքում Մատվիենկոն նշեց․«Մենք անկցացնում ենք Միջխորհրդարանական արդեն 39-դնիստը, ինչը նշանակում է, որ այս ֆորմատը պահանջված է, արդյունավետ և այն նպաստում է երկու երկրների ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդմանը»։ Նրա խոսքով՝ այն նպաստում է նաև երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը։Հիշեցնելով, որ ՌԴ-ում խորհրդարանը երկպալատ է բայց Հայաստանի հետ համագործակցության խորհրդարանական հանձնաժաղովը մեկն է, ինչը խոսում է այն մասին, որ ՌԴ-ն մեծ նշանակություն է տալի խորհրդարանական համագործակցությունը բարեկամական հայ ժողովրդին։
ՌԴ վերին պալատի նախագահը նշեց, որ 2025 թիվը ֆաշիզմի դեմ պայքարի 80 ամյակն է, որը խորհրդային միության բոլոր ժողովուրդների հաղթանակն է և, շնորհավորելով այդ կապակցությամբ, հիշեցրեց, որ մոտ 600 հազար հայ է մասնակցել Հայրենական մեծ պատերզմին, տվել 100-ից ավել հերոս, 5 մարշալ։ Վալենտինա Մտվիենկոն հայտարարեց, որ ֆաշիզմի դեմ հաղթանակը ընդմիշտ մոտեցրել է երկու ժողովորդներին, իսկ Երևանում անցկաված «Անմահ գնդի» երթին մասնակցել են ռեկորդային թվով քաղաքացիներ։ Ըստ նրա՝ Հայաստանը և Ռուսաստանը շարունակում են միջխորհրդարանակն երկխոսությունը, այդ թվում նաև բազմակող ֆորմատներում ՌԴ դաշնայոին խորհուրդի նախագահը ընդգծեց նաև Հայաստանի հետաքրքրվածությունը ԲՐԻՍԿ-ի խորհրդարանական վեհաժողովին։