Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ամենակարևոր հարցերից մեկը, որ մենք ի հայտ բերեցինք, ներքին ցնցումներից զերծ լինելու և երկրի ներքին կյանքում կայունություն ապահովելու հերցերն են և մենք այդ ուղղությամբ մեր քայլերն անելու ենք՝ ըստ Yerkir.am-ի ասաց Արցախի 2020 թ. համապետական ընտրություններին նախագահի ՀՅԴ թեկնածու Դավիթ Իշխանյանը այլ թեկնածուների հետ հեռուստաբանավեճի ընթացքում։
«Մեր ժողովրդի մեջ կա սոցիալական արդարությանն ուղղված պահանջներ, իշխանության նկատմամբ վստահության պակաս, նաև կարևոր է այն հանգամանքը, որ մենք գիտակցենք, որ մեր ժողովուրդը ակնհայտորեն երազում է անվտանգության ավելի հզոր, ավելի լուրջ համակարգի արմատավորման մասին»,-ասաց նա։
Հիշեցնենք՝ այսօր Արցախում լռության օր է. օրենքով նախատեսված նախընտրական քարոզչության ժամանակն ավարտվել է։
Մարտի 31-ի կայանալիք համապետական ընտրություններին մասնակցելու է նախագահի 14 թեկնածու, իսկ Ազգային ժողովի ընտրություններին` 10 կուսակցություն և կուսակցական 2 դաշինք։
Արայիկ Հարությունյանի հարցը Դավիթ Իշխանյանին՝ այստեղ.
Դավիթ Իշխանյանի հարցերը՝ մյուս թեկնածուներին՝ այստեղ.
Մանրամասները՝ տեսանյութում.