Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արձակագիր Հովհաննես Իշխանյանը գրում է.
«Արցախի հարցը համամարդկային հարց է․ մարդ է նա, ով պաշտպանում է արցախցուն։
Այս պատկերները միաժամանակ են լույս աշխարհ եկել։
Մի պատկերում շառլատան բժիշկ է, որը ուրանում է Արցախը՝ տուֆտելով, թե Արցախը Հայաստանի պետականության մաս չի։
Մի պատկերում արցախցու գրառում է, որ գիշերը 04։04-ին է հացի իր հերթը հասել։
Մյուս պատկերում արցախցին ահազանգում է, որ մի մեքենա երկու մեշոկ ցորեն է կորցրել, ու գիշերը փողոցում սպասում են, որ գտնեն կորցնողին։
Մի կողմ թողնենք Հայաստանի անկախության հռչակագիրը, Սահմանադրությունն ու ներպետական օրենքները, նաև մի կողմ թողնենք այն, որ ազգային պետությունները ստեղծվում են ազգերի միավորման, ազգի միասնական պաշտպանության վրա, և, օրինակ, Թուրքիայի համար գտածո է, որ մի տեղ թուրքին նեղեն, ինքը լծակ ստանա ու դրա հաշվին պետականությունը լայնացնի։
Զուտ խոսենք մարդկային տեսակետից։
Մի կին, երբ գիշերը հերթի մեջ իր բաժին հացին է սպասում, որ հասցնի թերսնված ընտանիքին, իսկ մեկ ուրիշը գիշերն իր ժամանակը տրամադրում է, որ օգնի ցորենը կորցրած մարդուն գտնել այն, Երևանում կերած-խմած, լուսավորության մեջ նստած բժիշկը, որը բժիշկ դառնալու համար մարդասիրության հիմք ունեցող Հիպոկրատի երդում է կերել, բոլորին համոզում է, որ իր պես վարվեն, ուրանան ու թողնեն ցեղասպանվեն իր տեսակի, իր լեզվով խոսող մարդիկ, դեղերի ու բուժման բացակայությունից մեռնեն։
Բնականաբար էստեղ ոչ Գյուլնազ տատու 29 800 քառակուսի կմ հեքիաթն է հիմքը, ոչ պետականության, ոչ էլ Արցախ, Հայաստան կապի, այստեղ ընդամենը մարդկային անհոգի տեսակ է, որն իրա վաղամեռիկ, ապուշ դիրքորոշումը բարձր է դասում, քան մարդկանց տառապանքը։ Ընդ որում, 5000 տարվա մարդկանց ջանքն ու եռանդը։
Ընթերցողը կարող է հանգիստ ենթադրել, որ այս միտքը գրելու համար Հիպոկրատի երդում տվածին փայ է հասել 506 միլիոն դրամ Քաղաքացիասպան պայմանագրի լափամանից։
Արցախի հարցը համամարդակային հարց է, հետո նոր ինքնության, եթե արցախցուն չես պաշտպանում, ուրեմն մարդ չես։ Եթե արցախցուն չես պաշտպանում, ուրեմն պետություն ունենալու իրավունք չունես, որովհետև պետությունները միմյանց պաշտպանության համար են, ոչ թե ուրացման»։