կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-15 15:22
Քաղաքական

ԱԺ-ն կունենա 11 մշտական հանձնաժողովներ. որոշումն ընդունվեց 4-րդ փորձից

ԱԺ-ն կունենա 11 մշտական հանձնաժողովներ. որոշումն ընդունվեց 4-րդ փորձից

7-րդ գումարման ԱԺ-ն կունենա 11 մշտական հանձնաժողովներ: Այս մասին Ազգային ժողովի նիստի ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

Եվ այսպես`  մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովը առանձնացվել է պետաիրավական հարցերի հանձնաժողովից: Ստեղծվել է նաև նոր` տարածաշրջանային ինտեգրման հարցերի մշտական հանձնաժով: Գործելու են նաև` առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով (12 անդամ), արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով՝ միջազգային հարաբերություններ (14 անդամ), գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով (12 անդամ), եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով(10 անդամ), պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով (11 անդամ), պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով (15 անդամ), տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողով (12 անդամ), տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով (15 անդամ) և ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով (10 անդամ):

Հանձնաժողովների քանակը հաստատելու քվեարկությունը կատարվեց 4 փորձից հետո, սակայն 4 անգամից հետո էլ ոչ բոլոր պատգամավորները կարողացան քվեարկել: 4-րդ փորձից կարողացավ քվեարկել 96 պատգամավոր: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ 96 պատգամավոր է քվեարկել: «Ում կոճակը չի աշխատել, ԱԺ աշխատակազմը նրանց ձայները կգումարի, բոլոր ձեռք բարձրացրածները գումարեք կողմ ձայներին»,- ասաց նա և հետաքրքրվեց` դեմ, ձեռնպահ կա՞:

Ի վերջո, մշտական հանձնաժողովների կազմը հաստատվեց միաձայն:

Արարատ Միրզոյանը նշեց, որ մշտական հանձնաժողովների 8 նախագահ կառաջադրի «Իմ քայլը», 2` ԲՀԿ-ն, 1`ԼՀԿ-ն: