|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Այսօր կառավարության նիստում առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը ներկայացրեց որոշման փոփոխություն, որի նպատակն է 2017թ. դեկտեմբերից Հայաստանում պապիլոմա վիրուսային վարակի դեմ պատվաստումներ իրականացնել 13 տարեկան աղջիկների շրջանում` երկու դեղաչափ սխեմայով` 6 ամիսը մեկ անգամ: Որոշումը համահունչ է Առողջապահական համաշխարհային կազմակերպության պաշտոնական դիրքորոշմանը: Պատվաստումները նպատակ ունեն կանխել արգանդի պարանոցի քաղցկեղը:
Ըստ նախարարի` Հայաստանում արգանդի պարանոցի քաղցկեղը երկրորդ տեղում է կրծքագեղձի քաղցկեղից հետո: Նա նաև նշեց, որ պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումներն ունեն բարձր արդյունավետություն:
Նախատեսվում է պատվաստել 16 հազար 13 տարեկան աղջիկների: