կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-11 11:30
Տնտեսական

«Հրազդան-ցեմենտ»-ը կազատվի տույժերից. որոշումն ընդունվեց

«Հրազդան-ցեմենտ»-ը կազատվի տույժերից. որոշումն ընդունվեց

Այսօր ԱԺ արտահերթ նիստում քվեարկության դրվեց «Հրազդան-ցեմենտ» ՓԲԸ-ին հարկային ու պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով առաջացած տույժերից ազատելու մասին` կառավարության ներկայացրած հարցը:

Երեկ որոշումը հիմնական զեկույցով ներկայացրեց էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը` ասելով, որ այս որոշմամբ կառավարությունն ընդառաջ է գնացել գործարանի միակ բաժնետեր ՎՏԲ բանկի առաջարկին, այն է՝ գործարանը վերագործակցելու, զինելու և հետագա գործունեությունը կազմակերպելու նպատակով գործարանին ազատել հարկերի գծով առաջացած տույժերից:

«Երբեմն մամուլում սխալ են ներկայացնում, թե գործարանին փորձում են ազատել հարկերից, այնինչ` գործարանն ազատվում է հարկերի ուշացման համար նախատեսված տույժերից: Որևէ այլ արտոնություն այս նախագծով նախատեսված չէ, սա հնարավորություն է, որ գործարանը չլիկվիդացվի, պահպանվեն 450 աշխատատեղերը»,- երեկ ԱԺ արտահերթ նիստում ասել էր նախարարը:

Եվ այսպես՝ 86 կողմ, 8 դեմ և 9 ձեռնպահ ձայներով որոշումն ընդունվեց: Հիշեցնենք, որ նախորդ անգամ հարցը քվեարկությամբ չէր ընդունվել քվորում չլինելու պատճառով: