|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ընդամենը կառավարության նախանցած նիստի ժամանակ էր, երբ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը ներկայացնում էր Եվրաբոնդերի տեղաբաշխումից առաջացած միջոցները Հայաստանում օգտագործելու ուղղությունները, ու արդեն երկու շաբաթ անց` կառավարության այսօրվա նիստում, այդ միջոցները օգտագործելու ուղղությունների ու չափերի փոփոխության պահանջ առաջացավ:
Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանն այսօր կառավարությանը ներկայացրեց նախկին որոշման մեջ փոփոխություններ կատարելու նախագիծ, որով Եվրաբոնդերից առաջացած միջոցներից «Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամին պետք է հատկացնել եւս 24 միլիոն 660 հազ. ԱՄՆ դոլարին համարժեք դրամ գումարի չափով բյուջետային վարկ: Ըստ որոշման նախագծի` վարկը պետք է ՓՄՁ ԶԱԿ-ին տրվեր 6 տարի մարման ժամկետով, տարեկան 8 տոկոս տոկոսադրույքով, առանց պարտավորությունների կատարման ապահովման միջոցի, վարկի հիմնական գումարը` սկսած 2016թ. հունվարի 1-ից հավասարաչափ եռամսյակային մարումներով, իսկ հաշվարկվող տոկոսները` սկսած 2014թ. հունվարի 1-ից եռամսյակային մարումներով իրականացնելու պայմանով:
Սակայն վարչապետը միանգամից կարճ հանձնարարեց` «7,5 տոկոս»… ու ֆինանսների նախարարի` «շատ լավ» արձագանքով որոշման նախագիծն ընդունվեց: