|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Խորհրդարանը 117 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով այսօր ընդունեց արտակարգ իրադրության պայմաններում մեկուսացման պահանջը խախտելը քրեականացնող և այլ պատիժներ սահմանող՝ «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
Թեև ԱԺ ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները որոշ բացեր նկատեցին առաջարկվող փաթեթում, այնուամենայնիվ դրական գնահատեցին նախաձեռնությունը։
Հիշեցնենք՝ մարտի 20-ի նիստում ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել էր «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: