|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
ԱԺ նորընտիր նախագահ Արարատ Միրզոյանը պնդում է, որ ընդդիմություն եղած ժամանակ չի ասել, որ ԱԱԾ-ն պիտի վարչապետի ենթակայությունից դուրս գա ու լինի կառավարության ենթակայության տակ: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց նա:
«Ես այդպիսի պնդում չեմ հիշում` ինչպես նախկինում, այնպես էլ հիմա: Կարծում եմ, որ ԱԱԾ-ն այն սպեցիֆիկ գերատեսչությունն է, որը պիտի լինի անձամբ վարչապետի ենթակայության տակ։ Այլ է վերաբերմունքս ոստիկանության հարցում։ Համոզմունք չունեմ, որ պիտի լինի կառավարության ենթակայության տակ, բայց կարծում եմ, որ այս թեման բավականին բաց է քննարկման համար», - ասաց Միրզոյանը: