Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովի ավարտին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի հետ ՌԴ դեսպանի հանդիպմանը, ասելով, որ չի ողջունում այն:
Արարատ Միրզոյանի համոզմամբ`այն մեղադրանքները, որոնք ներկայացված են Ռոբերտ Քոչարյանին, նրան դուրս են դնում մաքուր քաղաքական դաշտից:
«Այդտեղ շատ այլ որակների և շահագրգռվածության մասին է խոսքը, հենց դրա համար էլ չեմ ողջունում: Ես Ռոբերտ Քոչարյանին չեմ տեսնում որպես քաղաքական գործիչ, այլապես ես կողջունեի դեսպանի շփումներն իր հետ»,- ասաց նա:
Հարցին, թե հնարավոր է, որ Պուտինի հետ Ռոբերտ Քոչարյանի ունեցած լավ հարաբերությունները ազդեն դատավարության վրա, Արարատ Միրզոյանը նշեց. «Երբեք: Որևէ երկրի նախագահի, մեր երկրի ղեկավարների, որևէ մեկի հետ հարաբերությունները չեն կարող ազդել մեղադրանքի կամ արդար դատաքննության, անաչառ դատավճռի վրա: ՌԴ իշխանությունները մեծ հարգանքով են վերաբերում ՀՀ-ի ինքնիշխանությանը և իրենց թույլ չեն տա այդպիսի պայման դնեն»: