Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր լրագրողների հետ զրույցում «Իմ քայլը» դաշինքի ցուցակով պատգամավորի մանդատ ստացած Արարատ Միրզոյանն ասաց, որ ինքը հոգևոր կրթություն չի ստացել: «Եթե ստացած լինեի, ապա հպարտությամբ կնշեի և թաքցնելու որևէ բան չէի ունենա»,- նշեց նա` անդրադառնալով հրապարակումներին, թե հոգևոր ճեմարանում կրթություն է ստանցել:
«Լրատվամիջոցը, որն այդ նյութը հրապարակել է, նույնիսկ կասկածի տակ չի դրել այդպիսի կրթություն ստանալ-չստանալը, իր համար դա միանշանակ էր: Այսպես չէր ձևակերպված՝ ստացե՞լ է արդյոք, թե՞ ոչ, այլ, թե ինչու է թաքցնում, որ ստացել է: Իհարկե, սա նոնսենս է: Ես առիթ ունեցել եմ աշխատելու Անթիլիասում մեկ ամսից մի փոքր ավել ժամանակով, այնտեղ Անթիլիասի կաթողիկոսության հրավերով գնացել եմ` կանոնակարգելու նրանց արխիվ, ի թիվս ՀՀ ազգային արխիվում աշխատող այլ արխիվագետների` այդ խմբի կազմում: Եվ այնտեղ մեկ ամիս աշխատել եմ արխիվում, իսկ մի օր Դպրեվանք այցելության ժամանակ առիթ է եղել այդ հանդերձանքը փորձելու, և դրանում որևէ բան չկա»,- մանրամասնեց Արարատ Միրզոյանը: