|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Եթե առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը «ՀՀԿ-ի տեղը լիներ, պաուզա կվերցներ քաղաքական կյանքի մասնակցությունից»: Այս մասին նա ասաց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:
Միրզոյանն իր այս խորհուրդը բացատրեց նրանով, որ այն խնդիրները, որոնք կան, արմատներով գնում են Հանրապետական կուսակցություն: «Բոլոր արատավոր երևույթների սկզբնաղբյուրը իրենք են ու հիմա եկել, խոսում են դիկտատուրայից։ Ես զարմանում եմ։ Էդ մարդիկ կա'մ ադեկվատ չեն, կա'մ իրենք իրենց չեն խոստովանում ճշմարտությունը, կա'մ խաբում են մարդկանց»,- ասաց նա։
Միրզոյանն ընդգծեց, որ մինչև հեղափուխությունը Հայաստանում միջնադարյան ֆեոդալական համակարգ էր գործում` իշխանները շահագործում էին մնացածին: «Չեմ պատկերացնում` ո՞նց ընդհանրապես կարելի է քվեարկել ՀՀԿ-ի օգտին»,- տարակուսեց նա:
Դիտարկմանը` ՀՀԿ-ն պնդում է, որ միակ ընդդիմությունը կլինի, և իր` խորհրդարանում չհայտնվելու դեպքում իշխանությունը կունենա միայն գրպանային ընդդիմություն, Միրզոյանն արձագանքեց. «Այդ դիսկուրսն ինձ չի հետաքրքրում, թող իրենք կողմնորոշվեն` ով է իրական, ով՝ ոչ։ Ես չիրական ընդդիմության անհրաժեշտություն չեմ տեսնում։ Դասագրքային բանաձև կա` բոլոր նրանք, ովքեր կառավարությունում ընդգրկված չեն, ընդդիմություն են»։