Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Իմ քայլը» դաշինքը, որի առանցքում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ինչպես նախկինում է ունեցել է իր մեծ ժողովրդավարությունը, շարունակելու է դա պահպանել, բայց պետք չէ մոռանալ, որ այս խմբակցությունը կառավարության հենարանն է և քաղաքական ուժը, որը ձևավորում է կառավարությունը, այստեղ եզրույթները չպետք է շփոթել. նորընտիր պատգամավորներին մանդատը հանձնելու հանդիսավոր արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը:
«Իհարկե, «Իմ քայլը» դաշինքը ֆորմալ ընդդիմադիր խմբակցություն չի կարող լինել կառավարությանը, դա նոնսենս է, իրավաբանական նոնսենս»,- նշեց նա` պատասխանելով դիտարկմանը, թե իրական ընդդիմություն չկա, իսկ «Իմ քայլը» դաշինքի պատգամավորները հայտարարում են, որ իրենք են ընդդիմություն լինելու:
Միրզոյանը հայտնեց, որ կառավարության կառուցվածքի մասին օրենքը դեռ քննարկման փուլում է: «Կան բազմաթիվ առաջարկներ, պետք է սպասել վերջնական պատկերին»,- ասաց նա:
Դիտարկմանը` ԱԱԾ-ն ու ոստիկանությունը գտնվում են վարչապետի անմիջական ենթակայության տակ, երբ ՀՀԿ-ն էր նման օրինագիծ բերել, ինքն անձամբ դատապարտել էր դա` նշելով, որ վարչապետի ձեռքին են կենտրոնանում ուժային կառույցները, Միրզոյանն արձագանքեց. «Բազմաթիվ բաներ, իհարկե, փոխվելու են: Նախագիծը դեռ քննարկվում է»:
Ճշտող հարցին`առաջարկելո՞ւ է, որ այդ կառույցները գտնվեն կառավարության վերահսկողության տակ, նա պատասխանեց. «Նաև դա է քննարկվում: Կլինի նախագծի վերջնական տեսք, այդ ժամանակ կխոսենք: Ես կարծում եմ, որ ԱԱԾ-ն, այնուամենայնիվ, պիտի շարունակի մնալ վարչապետի ենթակայության ներքո, իսկ ոստիկանության մասը կարելի է քննարկել»: