Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վերջնական որոշում այս պահին իսկապես չկա. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը` անդրադառնալով այն դիտարկումներին, որ ԱԱԾ-ն, ոստիկանությունն ու ՊԵԿ-ը պետք է դառնան նախարարություններ:
«Քննարկումները դեռ շարունակվում են: Ես իմ ենթադրությունները կարող եմ անել: Քննարկումներից տպավորությունս այն է, որ մենք, այնուամենայնիվ, առաջին նստաշրջանում կբերենք նախարարության կառուցվածքի վերաբերյալ փոփոխության նախագիծը, բայց կարող է նաև չբերենք: Ես լրջագույն քաղաքական սխալ կհամարեմ, մասնավորապես, ԱԱԾ-ին ու ոստիկանությանը նախարարության կարգավիճակ տալը և կրկին քաղաքականացնելը: Մեր ունեցած քաղաքական ինստիտուցիոնալ ձեռքբերումներից մեկը վերջին 10 տարվա ընթացքում այս կառույցներն ապաքաղաքականացնելն է և նախարարության կառուցվածքից զրկելը»,- ասաց նա:
Խոսելով այս կառույցների վերահսկողության մասին՝ Միրզոյանը նշեց, որ վերջին տարիներին դրանք վերահսկողությունից դուրս են եկել: «Մեր գործընկերների հետ խոսել ենք այդ մասին: Մեխանիզմները բազմաթիվ են, օրինակ` գերատեսչությունների ղեկավարներին խորհրդարան բերել, պատգամավորների հետ նրանց հանդիպումները կազմակերպել և այլն»,- ասաց նա:
Միրզոյանը նշեց, որ սրա մասին խոսվում է նաև սուպերվարչապետական համատեքստում: «Նորից իմ կարծիքն եմ ասում` ոստիկանությունը կարող է բերվել կառավարության ենթակայության տակ, բայց ԱԱԾ-ն պետք է մնա վարչապետի վերահսկողության տակ»,- ասաց նա: