Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Պոլսում լույս տեսնող «Ակօս» թերթը տեղեկացնում է, որ Պոլսի Հայոց պատրիարքի տեղապահի 3 թեկնածու է ներկայացվել՝ Պոլսո Հայոց պատրիարքարանի եկեղեցական խորհրդի նախագահ եպիսկոպոս Սահակ Մաշալյան, Պոլսո պատրիարքի փոխանորդ արքեպիսկոպոս Արամ Աթեշյան և Գերմանիայի հայ համայնքի հոգևոր առաջնորդ, եպիսկոպոս Գարեգին Բեկչյան:
Ըստ «Ակօս»-ի՝ մարտի 15-ին կայանալիք ընտրության արդյունքում հայտնի կդառնա երկար բանավեճերի և անհանգստությունների պատճառ դարձած՝ Պոլսո պատրիարքի նոր տեղապահի անունը, ով կպարտավորվի ստանձնել պատրիարքի ընտրությունների նախապատրաստման ու անցկացման աշխատանքները:
Նշենք, որ Պոլսի Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը կոմայի մեջ է 2008 թվականից և փաստացի չի գործում` որպես պատրիարք: Նրա լիազորությունները կատարում է արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը, ով ընտրված է պետության կողմից: