կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-09 12:15
Հասարակություն

«Գազպրոմ»-ը հնարավոր է նվազեցնի ներդրումների ծավալը Հայաստանում. Коммерсантъ

«Գազպրոմ»-ը հնարավոր է նվազեցնի ներդրումների ծավալը Հայաստանում. Коммерсантъ

Ռուսական Коммерсантъ-ն անդրադարձել է ռուսական «Գազպրոմ» ընկերության կողմից «Գազպրոմ Արմենիա»-ի համար գազի գնի` 10%-ով թանկացմանը (1000 խմ-ի դիմաց 165 դոլար)՝ նշելով, որ Երևանը չի պատրաստվում բարձրացնել ներքին սակագները:

«Գազպրոմ»-ը Երևանի հետ բանակցությունները չի մեկնաբանել: ՀՀ փոխվարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտնել է, որ կառավարության և «Գազպրոմ Արմենիա»-ի միջև սպառողների համար գազի գնի շուրջ քննարկումը կմեկնարկի հունվարի 8-ին:

Փաշինյանի մամուլի քարտուղար Արման Եղոյանը ТАСС գործակալության հետ զրույցում մանրամասնել է, որ պետության սուբսիդավորում չի լինի: Նիկոլ Փաշինյանը նույնպես խոսել է այն մասին, որ  գազի սակագները պահպանվելու են «ներքին կարգավորումների շնորհիվ»:

«Ռայֆֆայզենբանկ»-ից Անդրեյ Պոլիշչուկի կարծիքով` «Գազպրոմ»-ի ու ՀՀ իշխանությունների նոր պայմանավորվածությունները կարող են հանգեցնել «Գազպրոմ Արմենիա»-ի մարժայի կրճատմանը, սակայն դա կրիտիկական բնույթ չի կրի:

«Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամ»-ի ներկայացուցիչ Ալեքսեյ Գրիվաչը ենթադրում է, որ մասամբ չեղարկվել է զեղչը, որը «Գազպրոմ»-ը տրամադրում էր «Գազպրոմ Արմենիա»-ին ՀՀ-ում ենթակառուցվածքային զարգացմանն ուղղված ներդրումների իրականացման համար: