|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Ռուսական «Գազպրոմ»-ը մի քանի ամիս տևած բանակցություններից հետո համաձայնել է զեղչ տրամադրել թուրքական մասնավոր ընկերություններին, որոնց հասնում է ռուսական գազի ներկրման ավելի քան մեկ երրորդը: Այդ մասին գրում է Коммерсантъ-ը: Խոսքը Enerco Enerji, Bosphorus gas, Avrasya gaz, Shell, Bati Hatti, Akfel gas և Kibar Enerji ընկերությունների մասին է:
Թերթի տվյալներով՝ մինչ այժմ ընկերությունները ստիպված են եղել 1 000 խորանարդ մետրի համար վճարել 374 դոլար, ինչը գերազանցում է Եվրոպայում շուկայական ընթացիկ մակարդակը: Այժմ առաջին եռամսյակում գինը կկազմի 300 դոլարից պակաս, երկրորդ եռամսյակում՝ մոտ 260 դոլար:
Նոր համաձայնագիրը կգործի հետին ամսաթվով՝ հունվարի 1-ից մինչև տարեվերջ: «Գազպրոմը» պետք է վերադարձնի ներկրողներին արդեն արված վճարումների մի մասը: Պարբերականի գնահատականով՝ 250-300 միլիոն դոլար: