կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-09-13 23:25
Տնտեսական

6 ամսում օտարերկրյա ներդրումների ստացումների ծավալը կազմել է շուրջ 1.024 մլն դոլար. հաշվետվություն

6 ամսում օտարերկրյա ներդրումների ստացումների ծավալը կազմել է շուրջ 1.024 մլն դոլար. հաշվետվություն

Կառավարությունը հրապարակել է հաշվետվություն 2016 թ. սեպտեմբերի 1-ից 2017 թ. օգոստոսի 30-ն ընկած ժամանակահատվածում տարբեր ոլորտներում արձանագրված արդյունքների վերաբերյալ: Ըստ այդմ, տնտեսության առաջընթացում ներդրումների ուղղությամբ իրականացվել են հետևյալ քայլերը

1. Ներդրումների պաշտպանության և վստահության մակարդակի բարձրացում • Մշակվել է օտարերկրյա ներդրումների մասին նոր օրենք: • Ներդրվել է ռեդոմիցիլացիայի (վերաբնակեցման) ինստիտուտը- կապահովվի օտարերկրյա նոր 5-10 ընկերությունների մուտք և գրանցում Հայաստանում:

2. Ներդրումային ծրագրեր և դրանց իրականացման լրացուցիչ հնարավորությունների ձևավորում • Ստեղծվել է «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ն: • Հիմնադրվել է «Հայաստանի ներդրողների ակումբ» - մեկնարկել են 2 ծրագրեր՝ շուրջ 250 մլն ԱՄՆ դոլարի ներդրումով։ • Մասնավոր հատվածից ստացված ներդրումային ծրագրերից 28-ի համար սահմանվել են մաքսատուրքից ազատման արտոնություններ, 19-ի համար՝ ԱԱՀ հետաձգման արտոնություններ։ • 2017 թ 8 ամսվա արդյունքներով պետական և համայնքային ․ բյուջեից, վարկային ծրագրերով և մասնավոր հատվածի ֆինանսավորմամբ ներդրումային ծրագրերի կատարողականը կազմել է շուրջ 376,0 միլիոն ԱՄՆ դոլար: • 2017 թ. առաջին կիսամյակում տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների ստացումների (ներհոսքի) ծավալը կազմել է շուրջ 1.024 մլն ԱՄՆ դոլար, այդ թվում՝ ուղղակի ներդրումները՝ շուրջ 328 մլն ԱՄՆ դոլար (2016 թվականի նույն ժամանակաշրջանի նկատմամբ ավելացում համապատասխանաբար 36.6 % և 26.3%): • Ներդրվել է ներդրումների խթանման և ներդրողների սպասարկման «մեկ պատուհան»-ի սկզբունքով գործող համակարգը: