կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-01 10:30
Տնտեսական

Հայաստանում օտարերկրյա ներդրումների ծավալը նվազել է. «Հայկական ժամանակ»

Հայաստանում օտարերկրյա ներդրումների ծավալը նվազել է. «Հայկական ժամանակ»

«Այս տարվա առաջին կիսամյակում ՀՀ տնտեսության մեջ կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ քչացել է մոտ 3 անգամ՝ 180 միլիոն դոլարից նվազելով մինչև 65 միլիոն դոլարի։

Ընդ որում, նվազել են գրեթե բոլոր երկրներից մեր տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում կատարված ներդրումները։ Բացառություն է կազմում թերևս միայն հանքարդյունաբերության ոլորտը։ Ուշագրավ է, որ առաջին կիսամյակն է, ինչ Հայաստանը գտնվում է նոր տնտեսական տարածքում՝ Եվրասիական տնտեսական միությունում, և հայտարարվում էր, որ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո ՀՀ տնտեսության մեջ օտարերկրյա ներդրումները կշատանան։

Փաստորեն տեղի է ունեցել հակառակը։ Իսկ առավել ուշագրավ է այն, որ ԵՏՄ շրջանակներում մեր կարևորագույն գործընկերը և ՀՀ տնտեսության մեջ ավանդաբար ամենամեծ ներդրումներն անող Ռուսաստանը այս տարվա առաջին կիսամյակում ներդրումները նվազեցրել է ավելի քան 12 անգամ։ Եթե անցած տարվա աոաջին կիսամյակում ռուսական ծագում ունեցող օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմում էին մոտ 88 միլիոն դոլար, ապա այս տարի հազիվ անցնում են 7 միլիոն դոլարի սահմանագիծը»,–գրում է թերթը։

 Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։