|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.5 |
| EUR | ⚊ | € 433.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.4106 |
| GBP | ⚊ | £ 501.32 |
| GEL | ⚊ | ₾ 138.5 |
Թուրքիայի Գրանցումների կենտրոնական կոմիտեի տվյալների համաձայն` թուրքական բորսայում քաթարցի ներդրողները կրճատել են ներդրումների քանակը 4.6 մլրդ. լիրայով, որն ամենաշատն է օտարերկրյա ներդրողների շարքում. հաղորդում է «Սպուտնիկ»–ի թուրքական ծառայությունը:
Դեկտեմբեր ամսվա տվյալներով` քաթարցիների ներդրումների ծավալը կազմում էր 14 մլրդ 745 մլն լիրա, որը, 30.95 տոկոսով կրճատվելով, կազմել է 10 մլրդ 181 մլն լիրա:
2018 թ. օգոստոս ամսին Քաթարի էմիր Շեյհ Թեմիմ բին Համեդ էլ Սանիի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև տեղի ունեցած հանդիպումից հետո Քաթարը հայտարարել էր, որ նախատեսում է 15 մլրդ դոլարի ներդրումներ կատարել Թուրքիայում` երկրի տնտեսությանն աջակցելու համար: