Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2013թ. բյուջեի կատարողականը ներկայացնելու ժամանակ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Ավետիսյանը հարց ուղղեց գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին կաթնամթերքի գների վերաբերյալ: Նա նշեց, որ ամռանը կաթի գինը 30 տոկոսով նվազում է, և կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող ընկերությունները կաթը գյուղացուց գնում են 30 տոկոսով ավելի էժան գնով, սակայն ինչո՞ւ նույն ընկերությունն իր կաթնամթերքի արտադրանքը չի վաճառում 25-30 տոկոս էժան գնով:
«Ինչո՞ւ կաթնամթերք արտադրողը նույն թթվասերի ու պանրի գինը 30 տոկոսով չի նվազեցնում, չէ՞ ոչ գյուղացին իր 30 տոկոսը կորցնում է, գոնե թող սպառող քաղաքացին մի քիչ շահի, թե չէ ստացվում է, որ գյուղացին կորցնում է, իսկ տնտեսվարողը գերշահույթներ է ստանում: Ի՞նչ ձևով պետք է լուծվի այդ հարցը, եթե անխուսափելի է կաթի գնի անկումը»,- հարցրեց պատգամավորը:
Գյուղնախարարը նախ նշեց, որ կաթի գնի անկումն ու բարձրացումը կապված է սեզոնայնության հետ, երբ ամռանը կաթի յուղայնությունն աճում է, իսկ ձմռանը` նվազում: Նա նշեց, որ գյուղնախարարությունը մտադիր է ստեղծել կաթնամթերք արտադրողների միություն, որպեսզի կաթ մշակողն ու արտադրողը միմյանց հետ պայմանագրային հարաբերություններ ունենան, և դրանով կարգավորվի գնային քաղաքականությունը:
«Ինչ վերաբերում է վերամշակողների գերշահույթներին, ասեմ, որ գերշահույթ նրանք չունեն, հակառակը` նրանց շահույթը պակաս է, իրենք դեռ ուզում են բարձրացնել կաթնամթերքի գինը, և մենք ենք զսպում»,- ասաց նախարարը:
Նա նաև հավելեց. «Առաջարկում եք ամռան ամիսներին իջեցնե՞ն կաթնամթերքի գինը, իսկ ձմռանը բարձրացնե՞ն, այդպես չի կարող լինել, նման բան չի կրող լինել, ինքնարժեքը հաշվարկվում է ամբողջ տարվա համար»:
Պատգամավոր Արմեն Ավետիսյանը արձագանքեց. «Բայց նույնն էլ գյուղացու մոտ է»: