|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
Եվրամիությունը և ՆԱՏՕ-ն չեն դիտարկում Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների աստիճանը փոխելու հարցը. հայտարարել է Լեհաստանի փոխարտգործնախարար Պյոտր Վավժիկը լեհական հեռուստատեսության առավոտյան հաղորդման ժամանակ։
«Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների աստիճանը փոխելու թեմա չկա՝ ո՛չ ՆԱՏՕ-ից, ո՛չ ԵՄ-ից։ Մոտեցումն այն է, որ դիվանագիտական առաքելությունները պետք է ծառայեն մեկ նպատակի՝ պահպանել կապի ուղիները։ Այս ձևակերպումն ամենից հաճախ է հայտնվում։ Այնտեղ ոչ ոք չի քննարկում այդ տեսակի դրույթը (դիվանագիտական հարաբերությունների մակարդակի իջեցման կամ դրանց խզման մասին)»,- նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։
Հիշեցնենք, որ երեկ Վարշավայում ՌԴ դեսպանը Երկրորդ աշխարհամարտի զոհերի հիշատակը հարգելու ժամանակ հարձակման էր ենթարկվել: