Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԴԱԵՇ-ի մնացորդներին Աֆղանստան տեղափոխելու` ԱՄՆ նախաձեռնությունը կասկածի տեղիք է տալիս: Այդ մասին, ըստ ԻՌՆԱ-ի, դեկտեմբերի 26-ին Աֆղանստանի նախկին նախագահ Համեդ Քարզայի հետ հանդիպման ժամանակ ասել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին՝ հավելելով, որ ԱՄՆ-ը երբեւէ Աֆղանստանի ժողովրդի բարին չի ցանկացել:
Անդրադառնալով ահաբեկչության դեմ պայքարի գործում ԱՄՆ-ի կիրառած երկակի չափորոշիչներին՝ Շամխանին նշել է, որ ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով ԱՄՆ ռազմական ներկայությունը տարածաշրջանում անկայունության եւ հավելյալ լարվածության պատճառ է դարձել:
Ըստ նրա՝ ԴԱԵՇ-ի մնացորդներին Աֆղանստան տեղափոխելու` ԱՄՆ նախաձեռնությունը կասկածի տեղիք տվող, չափազանց վտանգավոր քայլ է: «ԱՄՆ-ն երբեւէ Աֆղանստանի ժողովրդին բարին չի ցանկացել: Աֆղանստանում այդ երկրի ռազմական ներկայությունը, անկայունությունից բացի, որեւէ այլ արդյունք չի ունեցել»,- ասել է Շամխանին:
Ալի Շամխանին Աֆղանստան էր այցելել Աֆղանստանի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Համդալլահ Մոհեբի հրավերով: Մեկօրյա պաշտոնական այցի ընթացքում նա հանդիպել է Աֆղանստանի բարձրաստիճան ղեկավարության ներկայցուցիչների հետ:
Մասնավորապես` Համդալլահ Մոհեբի հետ հանդիպման ժամանակ Շամխանին հայտարարել է, որ Աֆղանստանում անվտանգության խնդիրների կարգավորման նպատակով Իրանը շարունակելու է «Թալիբան» խմբավորման հետ երկխոսությունը: Նա նշել է, որ այդ երկխոսությունը կազմակերպվել է Աֆղանստանի իշխանությունների իմացությամբ եւ համաձայնությամբ: