Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց գյուղատնտեսության ոլորտում ունեցած արդյունքների վերաբերյալ: Ըստ վարչապետի` գյուղատնտեսության ոլորտը ճանաչվել է տնտեսության գերակա ճյուղերից մեկը, և կառավարությունը շեշտը դրել է գյուղական համայնքների տնտեսական մեծ ներուժը բացահայտելու, անհրաժեշտ պայմանները ապահովելու և այդ ամենը արդյունավետ օգտագործելու վրա:
«Վերջին ամիսներին գյուղատնտեսությանը վերաբերող վիճակագրական արդյունքները մտահոգության տեղիք են տալիս, ուստի կա անհրաժեշտություն ապահովել ոլորտին վերաբերող համախառն արդյունքի հաշվառման վերլուծության կատարումը: Այն պետք է լինի կանխատեսելի և հաշվառելի»,- ասաց վարչապետը:
Հաշվի առնելով վերոնշյալը` գյուղատնտեսության, ՏԿԶ նախարարին, մարզպետներին, ԱՎԾ ղեկավարին հանձնարարվեց երկշաբաթյա ժամկետում ամփոփել և կառավարության աշխատակազմին ներկայացնել տեղեկատվություն գյուղատնտեսության ոլորտում արձանագրված ցուցանիշների վերլուծության վերաբերյալ` անդրադառնալով արձանագրված անկման պատճառներին:
Կարապետյանի խոսքով` անցյալ տարվա հունվար-օգոստոսի հետ համեմատ, պարզ է դառնում, որ կա աճ բոլոր ոլորտներում, բացի գյուղատնտեսությունից ու շինարարությունից: Շինարարության աճի դանդաղումը կոմպենսացվում է, ըստ վարչապետի, այդտեղ մեծ խնդիրներ չկան: Սակայն գյուղատնտեսության ոլորտում պետք է հասկանալ եղած թվերը, լինել շատ ուշադիր, քանի որ ութ ամսվա մեջ կա կատարողականի 90,6 տոկոս, իսկ օգոստոսի համեմատությամբ` 70,5 տոկոս: