Փոխարժեքներ
08 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
88 տարեկանում մահացել է ԱՄՆ պաշտպանության նախկին նախարար Դոնալդ Ռամսֆելդը: Նա կյանքից հեռացել է ընտանիքի շրջապատում՝ ԱՄՆ Նյու Մեքսիկո նահանգում: Այս մասին ասվում է Ռամսֆելդի թվիթերյան էջում տեղադրված հայտարարության մեջ:
Ռամսֆելդը մահացել է միելոմայից՝ չարորակ ուռուցքից. հայտնում է The New York Times- ը՝ վկայակոչելով ընտանիքի անդամներից մեկին:
Դոնալդ Ռամսֆելդը երկու անգամ զբաղեցրել է Պենտագոնի ղեկավարի պաշտոնը՝ 1975-1977 թվականներին՝ ԱՄՆ 38-րդ նախագահ Ջերալդ Ֆորդի, և 2001-2006 թվականներին՝ ԱՄՆ 43-րդ նախագահ Ջորջ Բուշի օրոք: 1970-ականներին Ռամսֆելդը ղեկավարում էր Ամերիկյան սառը պատերազմի ռազմավարությունը, իսկ 2000-ականներին պատասխանատու էր ԱՄՆ ներխուժումների համար Աֆղանստան և Իրաք: Ռամսֆելդի կերպարը հայտնվել է հայտնի «The Vice» ֆիլմում։