Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Շրի Լանկայից ու Հնդկաստանից նոր վերադարձած Հայաստանի «Ժողովրդական» կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը պատրաստվում է առաջիկայում ակտիվանալ, քանի որ մտադիր է մասնակցել եկող նախագահական ընտրություններին: Այսօր լրագրողներ հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ եթե առաջ իր գումարները տրամադրում էր ժողովրդին` անելով այս կամ այն բարեգործական միջոցառումը, հիմա իր գումարները ծախսում է` ճանապարհորդելով աշխարհի էկզոտիկ երկրներով:
«Հնդկաստանը հետաքրքիր երկիր էր, այնտեղի ծայրահեղ աղքատն իրեն չի զգում աղքատ, պառկում է ասֆալտին քնում, բայց իրեն լավ է զգում ու չի լքում իր երկիրը հայերի պես»,- ասաց Տիգրան Կարապետյանը: Խոսելով վարչապետի հրաժարականի մասին, նա կարծիք հայտնեց, որ այդ հրաժարականը վաղուց էր պետք, որովհետև երկիրը գտնվում էր շատ վատ վիճակում, վարկերի ու պարտքերի մեջ: Տիգրան Կարապետյանն ասում է` վաղուց էր ասում, որ Սերժ Սարգսյանը մեծ սխալ թույլ տվեց` Տիգրան Սարգսյանին վարչապետ նշանակելով, որովհետև վերջինս բանկիր է, իսկ բանկիրները մտածում են միմիայն որոշակի մարդկանց շահի և օգուտի մասին, այլ ոչ ժողովրդի մասին:
«Չտեսանք Ռուսաստանից ստացած 500 միլիոնը, չտեսանք նաև Համաշխարհային բանկից ստացած 500 միլիոնը, մեզ համոզեցին, թե այդ փողերը գնացել են բանկային համակարգի զարգացման վրա, այնինչ հիմա այդ բանկային համակարգը քանդվում է»,- ասաց նա: Ըստ Տիգրան Կարապետյանի, նախագահը որ պաշտոնյային էլ որ նշանակի վարչապետ, դրանից ոչ մի դրական փոփոխություն չի լինելու, որովհետև հիմնական պերսոնաժները իրենց տեղում են, իսկ որևէ պետական պաշտոնյա միտված չէ լավ աշխատել ու ժողովրդի համար լավ բարեփոխումներ անել:
Տիգրան Կարապետյանը կարծում է, որ Սերժ Սարգսյանը վարչապետ է նշանակելու Հովիկ Աբրահամյանին, ինչը վտանգավոր կլինի նախագահի համար, որովհետև Հովիկ Աբրահամյանը քողարկված ձևով միշտ էլ մի քանի խաղ է խաղացել: «Հովիկ Աբրահամյանը միշտ էլ երազել է վարչապետի պաշտոնի մասին: Նրան վարչապետ նշանակելով նախագահը շախմատային քայլ կկատարի, քանի որ քառյակի պահանջները կմարեն, և դրանով սրված իրավիակի հարցը կլուծվի»,- ասաց Տիգրան Կարապետյանը` հավելելով, որ Վիգեն Սարգսյանի թեկնածությունը հավանական չի համարում, որովհետև վերջինս իրենից չի ներկայացնում տնտեսական միավոր, իսկ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին նշանակելով նախագահը կունենա գեներալիտետի սատարումը: Այն հարցին, հնարավո՞ր է, որ Տիգրան Սարգսյանը դառնա հաջորդ նախագահը, Տիգրան Կարապետյանը պատասխանեց. «Չեմ բացառում, որ նախագահը կցանկանա նրան տեսնել նախագահի պաշտոնում, բայց Տիգրան Սարգսյանը էդքան չկա»: «Այդ դեպքում որտե՞ղ է տեսնում Տիգրան Սարգսյանի տեղը», - հարցին Տիգրան Կարապետյանը պատասխանեց. «Ջհանդամում»: