|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնն աջակցել է Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասի թեկնածությանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում և ստորագրել նրա նշանակումը: Այդ մասին РИА Новости-ին հայտնել է երկրի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վաֆո Նիյաթբեկզոդան:
Զասին աջակցելու որոշման մասին Ռահմոնը հայտնել էր դեռևս դեկտեմբերի 14-ին` նրա հետ հանդիպումից հետո:
Հիշեցնենք, որ երեկ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն է ստորագրել Բելառուսի Անվտանգության խորհրդի պետաքարտուղար Ստանիսլավ Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակելու մասին` ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը: