|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Առաջին օրերից Փաշինյանին աջակցել եմ, կողքն եմ եղել, ձայն ենք տվել, ստորագրել ենք, ո՞նց կարող է պատահի` քննադատեմ. լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը` պատասխանելով հարցին, թե արդյո՞ք այս 7 ամիսների ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի արել մի բան, որը քննադատության էր արժանի:
Դիմելով լրագրողներին` նա ասաց, թե այնպիսի հարցեր են տալիս, որոնք իրականությանը չեն համապատասխանում: «Ի՞նչ քննադատեմ, եթե աջակից եմ եղել նրան: 7 ամիս է անցել, բայց հլը նոր սկսվում է ամեն ինչ: Եթե ուզում ենք, որ լավ բան լինի, պետք է ազգովի միասնական լինենք, ոչ թե մեկը մյուսի վրա ցեխ շպրտենք»,- ասաց Ծառուկյանը: