կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-10-08 20:35
Քաղաքական

Միշտ քո կողքն եմ եղել, քո կողքն եմ, քո կողքը լինելու եմ. Գագիկ Ծառուկյանը` Փաշինյանին

Կառավարության շենքում հանդիպեցին Նիկոլ Փաշինյանն ու Գագիկ Ծառուկյանը: Արդյունքում ստորագրվեց հուշագիր` արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ: Հանդիպման ժամանակ Գագիկ Ծառուկյանը նշեց, որ ինքը աջակցում է հեղափոխական շարժմանը և նրա սկզբունքներին:

«Բոլոր հարցերով եղել եմ իմ ժողովրդի կողքին, շարժման կողքին:Ոչ մեկն էլ  չէր պատկերացնում, որ կարող է Սերժ Սարգսյանը հրաժարական տալ, բայց  մենք էդ պահից ամբողջ թիմով կանգնել ենք ձեր կողքին։ «Արմենիա» հյուրանոցի մոտ ասել եմ, որ ձեր ընտրյալը Նիկոլ Փաշինյանն է, ես ձեր ընտրյալի կողքին եմ, 100 անգամ էլ դնենք,  չընտրվի, միևնույնն է, ձեր կողքին եմ: Միշտ քո կողքն եմ  եղել, քո կողքն եմ, քո կողքը լինելու եմ »,- նշեց նա: