Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հարգելի Օնիկ Գասպարյան, ևս մեկ անգամ եմ դիմում քեզ, այս անգամ ասում եմ, քո կողքին եմ»,- Հայրենիքի փրկության շարժման այսօրվա հանրահավաքին իր ելույթում նշեց ՀՅԴ «Կամավորական շարժում» հ/կ-ի խորհրդի անդամ, ազատամարտիկ Իգոր Սարգսյանը։
Ապա դիմելով օրեր առաջ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատված Տիրան Խաչատրյանին, որի հետ մարտական ուղի է անցել, հայտարարեց.
«Վստահ եղիր, մենք քո կողքին ենք, մեր արյունը մեկն է, ինչպես ժամանակին՝ 30 տարի առաջ ուս ուսի, արյուն թափեցինք, ընկերներ զոհվեցին, բայց կանգնեցինք, այսօր էլ կանգնած ենք ձեր կողքին։ Մարտական ընկերներ, գեներալներ, սպաներ, վստահ եղեք, ժողովուրդը ձեր կողքին է, մենք ձեր կողքին ենք անգամ կյանքի գնով։ Մենք երդվել ենք 30 տարի առաջ, պահպանել ու ապահովել մեր պետականությունը, այսօր էլ վերահաստատում ենք մեր երդումը»։
Նա ընդգծեց, այսօր փակում են հայի դեպի ապագա ճանապարհը։ Նա դիմեց ԱԱԾ սպաներին՝ «այդ առաքինի կառույցին», ոստիկանության բարձրագույն սպայական կազմին.
«Պարոն Ղազարյան, ես քեզ շատ եմ հարգել ու հիմա էլ հարգում եմ, պետական մտածելակերպ ունես։ Խնդրում եմ, ազգը, պետությունը, վեր դասի այս շիզոֆրենիկից։ Գնդապետներ, զինվորներ, ոստիկաններ այստեղ կանգնած, կանգնեք ժողովրդի կողքին, դուք չե՞ք տեսնում, որ քանդում է ամեն ինչ»,- ասաց ազատամարտիկը։
Նա հավաքին հեռուստացույցով, համացանցով հետևող քաղաքացիներին էլ դիմեց. «Ժողովուրդ ջան, վտանգ կա, իրական վտանգ, եկեք հրապարակ, նրանք ժողովրդի հոծ բազմությունից են վախենում, եկեք ձեր արժանապատվության համար, այս հայրենիքը մենակ մեզ տրված չի, եկեք այստեղ, կամավորականներ, մարտական ընկերներ, վտանգ կա, հավաքվեք, եկեք այստեղ, եկեք կանգնեք մեր բանակի առաջ, մեր բանակի թիկունքում, մեր բանակի կողքին։ Գեներալներ, եկեք այստեղ և կտեսնեք, որ ձեր թիկունքում ժողովորդն է կանգնած։ Փառք մեր ժողովրդին, պետությանն ու ազգին»։
Ստորև ներկայացնում ենք ազատամարտիկի ելույթի տեսագրությունը: