կարևոր
4516 դիտում, 8 ամիս առաջ - 2024-03-20 16:07
Հասարակություն

Ես քեզ ձայն ե՞մ տվել, որ իմ հողերս տվել ես թուրքին․ արցախցին՝ Փաշինյանին

Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնությունն Ազատության հրապարակում հանրահավաք է կազմակերպել: Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի լայն շրջանակների առաջարկներն ու պահանջները ՀՀ կառավարության կողմից քննարկվող՝ Արցախի ժողովրդի բնակարանային կարիքների ապահովման, բնակվարձի համար աջակցության ծրագրերի նախագծերի և այլ առնչվող ծրագրերի վերաբերյալ: Ինչպես նախապես հայտարարվել է՝ հանրահավաքում քննարկվելու են հարցեր նաև Արցախի ժողովրդի հավաքական իրավունքների ու շահերի, ինչպես նաև դրանց պաշտպանության մեխանիզմների հետ կապված: Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնությունը բաղկացած է արցախյան շուրջ 40 կազմակերպություններից:

Հանրահավաքի մասնակիցներից արցախցի մի կին մտահոգությունը կիսելով՝ ասաց․ «Նիկոլին, որ վեր գցեն, մեկ ուրիշը գա դիվանագիտական ճանապարհով հարցը կլուծեն․ սկզբից, որ եկավ Արցախ, ասեց՝ «Արցախը Հայաստանն է ու վերջ», ասեցի՝ սա ինձ դուր չի գալիս․ իմ հողը Ղարաբաղն ա, ես քեզ ձայն ե՞մ տվել, որ իմ հողերս տվել ես թուրքին»,-դիմելով Ն․ Փաշինյանին՝ ասաց, տուն ու տեղը կորցրած, հայրենի հողից զրկված արցախցի կինը։
Մանրամասն՝ տեսանյութում։