կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-03 12:47
Քաղաքական

Որպեսզի կոծկի իր խայտառակությունը ՀԱՊԿ-ում, Փաշինյանն այսօրվանից սկսել է ձերբակալությունների հերթական սերիալը. Շարմազանով (տեսանյութ)

Որպեսզի կոծկի իր խայտառակությունը ՀԱՊԿ-ում, Փաշինյանն այսօրվանից սկսել է ձերբակալությունների հերթական սերիալը. Շարմազանով (տեսանյութ)

Երեկ պարզ դարձավ, որ Հայաստանը կորցնում է ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի պաշտոնը. ֆեյբուքյան իր էջում գրել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ ցուցակով պատգամավորության թեկնածու Էդուարդ Շարմազանովը:

«Փաստորեն, մսխվեց նախկին իշխանությունից ժառանգած կարեւոր ստրատեգիական նշանակության ձեռքբերում, որը լուրջ դիվանագիտական ջանքերի արդյունք էր:

Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ այս ընթացքում ձախողել է բոլոր ոլորտներում, բացի մեկից: Ասֆալտին փռելու մեջ չեմպիոն է: Ու քանի որ ժողովրդի սոցիալական հարցերը՝ հացի խնդիրը չի կարող լուծել, անցել է տեսարաններ, շոուներ բեմադրելուն:

Փաշինյանը բացահայտ ցույց է տալիս, որ այլ կարծիքները հիվանդագին է ընդունում: Հասել ենք նրան, որ կարծիք հնչեցնելը արդեն դավաճանություն է համարվում:

Եւ որպեսզի կոծկի իր խայտառակությունը ՀԱՊԿ-ում, այսօրվանից վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը սկսել է ձերբակալությունների հերթական սերիալը:

Խախտելով անմեղության կանխավարկածը, ժողովրդի աչքին ու ականջին հաճելի պոպուլիզմով ու 37թ. ռեպրեսիվ տեսարաններով քաղաքականության է անցել՝ որպես գործիք օգտագործելով ԱԱԾ-ին՝ Բերիա-Վիշինսկու մեթոդներով:

Բայց մենք չենք նահանջի, երբեք չենք վախենա: Բոլոր հանցագործները, իհարկե, պետք է պատժվեն, եթե իսկապես կա հանցակազմ:

Բայց քաղաքական ընդդիմախոսներին տոտալ ճնշումների միջոցով փորձել վախեցնել, չի հաջողվելու: Դեկտեմբերի 9-ին իրենց անակնկալ է սպասվում: Որովհետեւ մեր երկրում շատ են արժանապատիվ եւ մտահոգ քաղաքացիները, որոնք տարբերում են շոուն իրականությունից»,- գրել է նա: